Մետրոյի մեքենավարները գործադուլ են անում՝ աշխատավարձի բարձրացում պահանջելով. բոլոր կայարանները փակ են. Տաթև Խաչատրյան

Մետրոյի մեքենավարները գործադուլ են անում՝ աշխատավարձի բարձրացում պահանջելով. բոլոր կայարանները փակ են. Տաթև Խաչատրյան

Այս պահին Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, մեքենավարները գործադուլ են անում՝ աշխատավարձի բարձրացում պահանջելով։ Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

«Վաղ առավոտից գործադուլ են անում վարորդները, այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է նրանց հետ, որպեսզի բնականոն աշխատանքի անցնե»,- փոխանցեց Խաչատրյանը։

Հարցին, թե գուցե վերջին շրջանում աշխատավարձի նվազեցում կամ ուշացումնե՞ր են եղել, վերջինս պատասխանեց՝ նվազեցում և ուշացում չի եղել, պարզապես հիմա ավելի բարձր աշպատավարձ են պահանջում։

Լիաննա Թորոսյան