Ռուսական կողմը նոր առաջխաղացում է գրանցել․ ՌԴ ՊՆ հայտարարությունը

Ռուսական կողմը նոր առաջխաղացում է գրանցել․ ՌԴ ՊՆ հայտարարությունը

Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժոլտոյե բնակավայրի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժոլտոյե բնակավայրը»,- նշված  է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Հայտնում են նաև, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ձերժինսկ, Շչերբինովկա, Դիմիտրով, Պետրովկա և Պուշկինո բնակավայրերի տարածքներում խոցվել է ուկրաինական զինուժի  5 բրիգադ և մեկ գումարտակ, հետ է մղվել 8 հակագրոհ։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ուկրաինական կողմը 575 զինծառայող է կորցրել, մեծ քանակի զենք ու զինտեխնիկա, այդ թվում՝ ամերիկյան արտադրության Bradley հետևակի մարտական ​​մեքենա, М113 զրահափոխադրիչ։