Խոշոր ավտովթար․ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար․ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան վիրավորներ

Երեկ փետրվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 23։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են  «Tesla» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով  շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները շտապօգնության բուժքույրերն են ու վարորդը, շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «ԲԵՍՏ ԼԱՅՖ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։