Վրաստանի վարչապետը Հայաստան կայցելի

Վրաաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան։
Վրաստանի վարչապետը այցին ընդառաջ հայտարարություն է արել՝ նշելով, որ հարևանների հետ հարաբերությունների խորացումը գլխավոր առաջնահերթություններից է, փոխանցում է Sputnik Грузия-ն.
«Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել, համապատասխանաբար, ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար։Շաբաթ օրը տեղի կունենա այց Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Վրաաստանի նորընտիր վարչապետը։