Մեկ շաբաթ առաջ բերված նախագիծն ինչո՞ւ եք ուզում արտահերթ նիստով անցկացնել․ Մինասյան
Այո՛, այսօր ԱԺ բերված որոշ նախագծերի հրատապության հարց կա, և պետք է դրանք քննարկվեն արտահերթ նիստով, բայց կան նախագծեր, որոնք նոյեմբերի 13-ին են ներկայացվել, անգամ մասնագիտական հանձնաժողովներում քննարկում չի եղել, ինչո՞ւ եք բերել արտահերթ նիստի օրակարգ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա որպես օրինակ ներկայացրեց Ջրային օրենսգրքում իրականացվող փոփոխությունների նախագիծը, որ մեկ շաբաթ առաջ է բերվել ու չի քննարկվել։
Ի պատասխան՝ Նարեկ Մկտչյանն ասաց, որ այս նախագծերի ընդունման հրատապությունն այն է, որ հունվարի մեկից որոշակի սահմանափակումներ են լինելու։
Արծվիկ Մինասյանն էլ հարցրեց, թե արդյոք ձկնաբույծների հետ քննարկվել է այդ հարցը։
Պատասխանելով հարցին՝ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ենթադրում է, թե շահագրգիռ կողմերի հետ քննարկում եղած կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում։