Ռուսաստանի նախագահական ընտրություններում ՀԱՊԿ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան

Ռուսաստանի նախագահական ընտրություններում ՀԱՊԿ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան

Ռուսաստանի նախագահական ընտրություններում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան։ Այս մասին լրագրողներին ասել է առաքելության ներկայացուցիչը, գրել է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, ցավոք, ոչ»,- ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե այս կառույցը չկատարի իր պարտավորությունները և չճանաչի իր պատասխանատվության գոտին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով այս հայտարարությանը, ասել էր, որ Մոսկվան անհանգստացած է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության հայտարարություններով։