Ծնվել է պատերազմում զոհված Մուշեղ Վարդանյանի եղբայրը

Ծնվել է պատերազմում զոհված Մուշեղ Վարդանյանի եղբայրը

Շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Մուշեղ Վարդանյանի՝ Մուշի եղբայրը, որին անվանակոչել են պատերազմում ընկած եղբոր անունով։ 
44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար կռված Մուշը զոհվել է հոկտեմբերի վերջերին։

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ջրաշեն թաղամասում ծնված 18-ամյա Մուշեղ Վարդանյանը  ծառայության հենց սկզբում որոշել էր, որ զորակոչվելուց պետք է իր ծառայությունն անցկացնի Արցախի Հանրապետությունում։ Կռվի թեժ պահին նա վիրավորվում է և ադ վիճակում անգամ չի լքում իրեն վստահված դիրքը և հրամանատարի հետ, ով նույնպես վիրավորվել է, հերոսաբար մարտնչում է հակառակորդի դեմ։ Վիրավոր հրամանատարը սպասում է այնքան, մինչև Մուշեղին տեղափոխում են անվտանգ վայր, որից հետո համաձայնվում է, որպեսզի իրեն տեղափոխեն հիվանդանոց։ Ցավոք, Մուշեղի կյանքը փրկել չի հաջողվում։