Ջուլիետա Ավանեսյանը՝ բրոնզե մեդալակիր. ծանրամարտի Մ20 ԵԱ

Ջուլիետա Ավանեսյանը՝ բրոնզե մեդալակիր. ծանրամարտի Մ20 ԵԱ

Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) Հայաստանի հավաքականի համար հերթական մեդալն է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների պայքարում հայ մարզուհին երկամարտի 214 կգ (96+118) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։ Ավանեսյանը նաև փոքր բրոնզե մեդալի է արժանացել պոկում ու հրում վարժություններում։