Գլուխ ու ձեռքեր․ ԱՄՆ-ում տան վաճառքից հետո սառցախցիկում հայտնաբերել են նախկին տիրոջ՝ մոտ 20 տարի որոնվող դստերը

Գլուխ ու ձեռքեր․ ԱՄՆ-ում տան վաճառքից հետո սառցախցիկում հայտնաբերել են նախկին տիրոջ՝ մոտ 20 տարի որոնվող դստերը

Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգում տան վաճառքից հետո սառցախցիկում հայտնաբերվել են նախկին տիրոջ՝ մոտ 20 տարի որոնվող 16-ամյա դստեր գլուխն ու ձեռքերը, հայտնել են տեղի լրատվամիջոցները։

Ամանդա Լիրի Օվերսթրիթի մահը հետաքննվում է որպես սպանություն, և այն շարունակվում է։

Բացահայտումը եղել է հունվարին այն բանից հետո, երբ տունը վաճառվել է մեկ ուրիշին։ Արդեն նախկին սեփականատերը թողել է սառցախցիկն արդեն նոր տանտիրոջը, հայտնել է տեղի շերիֆի գրասենյակը: Սառցախցիկում հայտնաբերվել են գլուխ և ձեռքեր։

Ամանդային վերջին անգամ տեսել կամ նրա մասին լսել էին 2005 թվականի ապրիլին:

Մեսա շրջանի դատաբժշկական գրասենյակն ուրբաթ հայտնել :, որ մնացորդները նույնականացվել են, և որ մահվան պատճառը հետաքննվում է որպես սպանություն: Դիակի մնացած մասերը չեն հայտնաբերվել։Մահվան պատճառը չի նշվել։ Ակտիվ հետաքննություն է ընթանում։ ԴՆԹ թեստն օգնել է հաստատել աղջկա ինքնությունը:

Ուրբաթ օրը նաև հայտնի է դարձել, որ տունը նոր սեփականատեր ունի, և նա «ոչ մի կերպ կապված չէ այդ դեպքի հետ»:

«Տունը գնվել է, ամբողջությամբ վերանորոգվել և վաճառվել ներկայիս սեփականատիրոջը»,- հայտնել է շերիֆի գրասենյակը:

Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ