Facebook-ն է քննարկում. Սեպտեմբերի 27֊ն է, օրը չի փոխվել, դեռ սպասում եմ Անդոն զանգի, ասի` մղձավանջ էր

Facebook-ն է քննարկում. Սեպտեմբերի 27֊ն է, օրը չի փոխվել, դեռ սպասում եմ Անդոն զանգի, ասի` մղձավանջ էր

Օգտատեր Ալբերտ Ունուսյանը գրում է.

2020 թ. Սեպտեմեբրի 26-ի ուշ երեկո, կնոջս տարանք ծննդատուն, մինչև գիշվերա հազարը սպասեցինք, ասացին՝ չէ, վաղաժամ ծնունդ չի լինելու, հանգիստ տուն գնացեք:

Այդպես հոգնած, ջարդված եկա տուն ու եսիմ ոնց դիակի պես քնեցի:

Մի քանի ժամ հետո, 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան Անդոն զանգեց.

-Ախպե՛ր, վեր կաց. պատերազմը սկսեց:

-Ա հո դու խփնված չե՞ս: Թող քնեմ: Հիշո՛ւմ եմ, բժիշկն ասեց 12-ի կողմերը պերեդաչին տանեմ: Հլը շուտ ա:

-Ախպե՛ր, լուրջ բան եմ ասում: Զարթնի՛ր, պատերազմ ա...

-Արա դե հերիք ա կայֆավատ լինես: Թող քնե՛մ,- ասացի ու հեռախոսն անջատեցի:

Բայց դե արդեն արթնացել էի: Առանց մի նշույլ հավատի, զուտ ստուգելու համար՝ միացրեցի հեռուստացույցը...

Պատերազմ էր...

Այսօր սեպտեմբերի 27-ն է, օրը չի փոխվել, դեռ սպասում եմ Անդոն զանգի, արթնացնի, ասի.

-Ախպե՛ր, արթնացիր, մղձավանջ էր...