«Կարմիր խաչ»-ի մոտ բախվել են «Nissan»-ներ, խցանումն անցել է մոտ 1 կիլոմետրը․ Shamshyan

Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչ»-ի մոտակայքում բախվել են 2 «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի հետևանքով խցանումը անցնում էր մոտ 1 կիլոմետրը: