Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի շահերի պաշտպան

Ես կարծում եմ, որ մենք պետք է ֆունդամենտալ անդրադառնանք այն կոնցեպտին, որով հետապնդվել է ԼՂ հարցը մեր անկախության տարիների ընթացքում։ Իմ կարծիքով, մենք այստեղ ունենք 2 մաս՝ մինչև Մադրիդյան սկզբունքները և Մադրիդյան սկզբունքներից հետո․ ինչու, որովհետև մինչև Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և Խորհրդային Միության փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը և ինչպես Խորհրդային Միության այլ սուբյեկտներ՝ իրացնելով  ինքնորոշման իրավունքը, ստացել անկախություն, այնպես էլ ԼՂ-ն է այդ իրավունքն իրացրել։  Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հարցին։

«ԼՂ-ն չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է Խորհրդային Միությունից։ 2007 թվականին իշխանության տրանֆորմացիայի, կամ տրանզիտի, կամ փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ, այդ ժամանակ առաջ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էր և՛ տարածքային ամբողջական սկզբունքը, և՛ ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,-ասաց նա։

Փաշինյանը որոշեց, որ պետք է նաև բացատրի, թե ինչ է նշանակում ինքնորոշման իրավունք։

«Եկեք թարգմանենք դիվանագիտական քաղաքական տերմինները։ ԼՂ-ն դուրս է եկել բանակցային գործընթացից և ՀՀ-ն գնացել է, ասել է՝ ես եկել եմ, բայց ինչի՞ համար եք եկել, ՀՀ, ես եկել եմ իրացնելու ԼՂ ինքնորոշման իրավունքը։ Բայց մի րոպե, դուք ո՞վ եք, հարգելի բարեկամ, ասում է՝ մենք ՀՀ-ն ենք, բա  ինքնորոշումը նրա մասին է, որ ինքը պետք  է լինի այդ սեղանի շուրջ, դա ուրիշի որոշում չի, ինքնորոշում ա։ Երբ ՀՀ-ն գնացել ա, ասել՝ եկել եմ ես՝ ԼՂ-ին բանակցային սեղանից դուրս թողնելով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, ասել են՝ եթե դու ես խոսում, ուրեմն սա տարածքային վեճ ա և դեֆորմացել է ԼՂ հարցի ամբողջ էությունը։ Եթե Մադրիդյան սկզբունքներով էդ տեղը, որտեղից ինքը որոշվել էր Խորհրդային Մությունն էր, Մադրիդյան սկզբունքներից հետո ՀՀ-ի հանճարեղ դիվանագիտության արդյունքում էդ տեղը, որտեղից ԼՂ-ն պետք է ինքը որոշվեր, դարձավ Ադրբեջանը։ Եվ Մադրիդյան սկզբունքերով՝ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Այս արձանագրումից կարող ենք ծուլ-ծուլ լինել, վեր թռնել, աջ գնալ, ձախ գնալ, բայց մենք այսօր սրա պտուղներն ենք քաղում»,-ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում