Այրվածքներ ստացած ժամկետային զիծառայողը մահացել է

Այրվածքներ ստացած ժամկետային զիծառայողը մահացել է

MediaHub.am-ի տեղեկություններով հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած զինծառայողը մահացել է։

Հարազտաներին հիվանդանոցից հայտնել են, որ զոհված զինծառայողի դին կարող են տրամադրել վաղը։

Հիշեցնենք, որ Պն-ն հաղորդագրություն էր տարածել, որ Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է, այն գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նշենք նաև, որ զինծառայողը այրվածքներ էր ստացել մարտական դիրքի վագոն-տնակում վառարանի կայծից ծագած հրդեհը մարելիս։

Նշենք, որ այս պահին փորձեցինք կապ հաստատել նաև ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, նա զանգերին չպատասխանեց։