Մասնագետներն ահազանգում են կլիմայական փոփոխությունների անհանգստացնող ցուցանիշների մասին

Մասնագետներն ահազանգում են կլիմայական փոփոխությունների անհանգստացնող ցուցանիշների մասին

Օդերևութաբանները հայտնել են, որ կլիմայական հիմնական ցուցանիշների փոփոխությունը՝ ջերմոցային գազերի կոնցենտրացիան, ծովի մակարդակի բարձրացումը և օվկիանոսներում ջերմության ու թթվայնության  բարձրացումը դիտարկումների պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ են գրանցել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը կլիմայի վերաբերյալ ամենամյա զեկույցն է  հրապարակել։ Մի շարք ցուցանիշների բացասական փոփոխությունները կազմակերպության մասնագետները բացատրում են սրանով, որ մարդու գործունեության հետևանքով համամոլարակային փոփոխություններ են տեղի ունենում մթնոլորտում, օվկիանոսում և ցամաքում։ Զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ եղանակային անոմալ երևույթները տարեցտարի ավելանում են և ավելի ծանրանում են դրանց սոցիալական հետևանքները՝ սով, կյանքի պայմանների վատացում, միգրացիա։ Օրինակ՝ Հնդկաստանում շոգերի պատճառով կրճատվել են արտահանվող ցորենի ծավալները։ Տուժում է նաև բնական էկոհամակարգը։ Մասնագետների գնահատմամբ, մինչև դարավերջ ափամերձ տարածքների ջրային ու ճահճային հատվածների  20-90%-ը, իսկ կորալային խութերի 70-90%-ը կոչնչանա։