Էս հատո՞ւկ եք անում, որ ապագա սերունդը կործանեք, թե անհասկացող եք. Զարոկյանը՝ Ավինյանին
2 մլն դոլար նոր տարվա ճոխ զարդարանքների համար եք անում, հետո ասում եք՝ երեխաներին ուրախացնելու համար է։ Բայց այդ նույն երեխաները դպրոցներում օճառ ու զուգարանի թուղթ չունեն։ Այս մասին Երևանու ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
«Մարզադահլիճները փակել եք՝ ամռանը շոգ, ձմռանը ցուրտ, բաց մարզադահլիճ չկա, որ երեխաները սպորտով զբաղվեն։ Այս հատո՞ւկ եք անում, որ ապագա սերունդը կործանեք, թե իրականում էսքան անհասկացող եք»,- հարցրեց Զարոկյանը։
Ի պատասխան, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց ձևակերպումների մեջ մի փոքր զգուշավոր լինել:
Մանրամասները՝ տեսանյութում