Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը. այդ մասին Թեհրանում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. հայտնում է IRNA-ն։

Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ տարի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։