«Վաշինգտոնը և Անկարան Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ, ընդհանուր առմամբ, համաձայնության են եկել»
Վաշինգտոնն ու Անկարան Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ, ընդհանուր առմամբ, համաձայնության են եկել, հայտնել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է, որ կենտրոնացած են իրենց և սիրիացի ժողովրդի առջև եղած հնարավորության վրա։
«Մենք հավատարիմ ենք սիրիացի ժողովրդին Բաշար ալ-Ասադի կապանքներից ազատելուն... Նախագահ Էրդողանի, արտգործնախարար Ֆիդանի հետ մեր քննարկումների ընթացքում ընդհանուր առմամբ համաձայնություն ձեռք բերեցինք Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ մեր քայլերի վերաբերյալ»,- ասել է պետքարտուղարը։
Հորդանան այցելելուց հետո Բլինքենը հինգշաբթի երեկոյան թռել էր Թուրքիա, որտեղ Անկարայի օդանավակայանում մեկ ժամից ավելի հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Մեր երկիրը շատ քրտնաջան աշխատեց և շատ բան տվեց երկար տարիների ընթացքում՝ ապահովելու ԻՊ-ի տարածքային խալիֆայության վերացումը, որպեսզի այդ սպառնալիքն այլևս չբարձրանա», - ուրբաթ առավոտյան ասել է Բլինքենը: «Եվ հրամայական է, որ մենք պահպանենք այդ ջանքերը»:
Ի պատասխան՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բլինքենին ասել է, որ Թուրքիան հավատարիմ է Սիրիայում «որքան հնարավոր է շուտ կայունություն ապահովելուն և ԻՊ ջիհադիստների` այնտեղ հիմնավորվելը կանխելուն»: