Հրդեհ է բռնկվել Ախալքալաքիի երկաթուղային կայարանում. ի՞նչ է հայտնի

Հրդեհ է բռնկվել Ախալքալաքիի երկաթուղային կայարանում. ի՞նչ է հայտնի

Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային կայանում։

Բարեբախտաբար տուժածներ չկան։ NOR-ի աղբյուրի համաձայն` հրդեհը բռնկվել է տանիքի հատվածից։ Այս պահին հրդեհի վայրում աշխատում են Ախալքալաքիի և Նինոծմինդայի հրշեջ ծառայությունները։ Դեռևս հրդեհի պատճառները հայտնի չեն։