Իսրայելի խորհրդարանը հաստատել է երկրում Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործունեությունը արգելող օրենքը

Իսրայելի խորհրդարանը հաստատել է երկրում Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության գործունեությունը արգելող օրենքը:
Երկրորդ և երրորդ ընթերցմամբ հաստատվել են երկու օրինագիծ, որոնք արգելում են Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության գործակալության (UNRWA) գործունեությունը։
UNRWA-ն ասել է, որ արգելքը «վտանգավոր նախադեպ է ստեղծում», «հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը» և խախտում է Իսրայելի պարտավորությունները միջազգային իրավունքով։