Ռուս բլոգերին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Ռուս բլոգերին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Ռուս բլոգեր և լրագրող Ալեքսեյ Ռոմանովի խոսքով՝ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, փոխանցում է Aliq.ge-ն։

Ըստ Ռոմանովի՝ պատճառը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող ակցիաների մասին իր պատրաստած ռեպորտաժներն են։

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սահմանին ինձ 6 ժամ պահելուց հետո որոշել է մերժել իմ մուտքը Վրաստան», — գրել է բլոգերը:

Ռոմանովի խոսքով՝ իրեն փաստաթուղթ են հանձնել, որտեղ նշված են Վրաստան մուտք գործելու մերժման հնարավոր հիմքերը։ Ըստ նրա` իր դեպքում որպես պատճառ նշված է «չի համապատասխանում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներին» կետը:

Ռոմանովը մինչև 2016 թվականն ապրել և աշխատել է Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում։ Հետագայում նա YouTube-ի ալիք է ստեղծել, որի միջոցով քննադատում է ՌԴ իշխանություններին։