Ո՞վ է կարող գլխավորել «Բարսելոնան»․ Գվարդիոլան իր թեկնածուի անունն է նշել

Ո՞վ է կարող գլխավորել «Բարսելոնան»․ Գվարդիոլան իր թեկնածուի անունն է նշել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե ով է կարող մարզել «Բարսելոնան», որը նա գլխավորել էր 2008-12 թվականներին։ Այս մասին գրել է Football Italia-ն։

Իսպանացին խորհուրդ է տվել դիտարկել «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Ձերբիի թեկնածությունը:

«Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան Գվարդիոլային հարցրել է, թե ում է կարծում լավագույն տարբերակը Չավիին փոխարինելու համար։

Իտալացի դե Ձերբիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Բավարիան»: