Գագիկ Ծառուկյանի ավագ դուստրն ու նրա ամուսինը դատախազություն են հրավիրվել

Գագիկ Ծառուկյանի ավագ դուստրն ու նրա ամուսինը դատախազություն են հրավիրվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ավագ դուստրը՝  Ռոզա Ծառուկյանն ու նրա ամուսինը՝ Կարապետ Գուլոյանը, որը նախկինում Կոտայքի մարզպետն էր՝ ՀՀ Գլխավոր դատախազություն  են հրավիրվել՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ 

Այս տեղեկությունը  MediaHub.am-ին պարզ դարձավ  «Ազդարար»-ից։

Նշենք, որ ամուսինները ծանուցվել են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում վերջիններիս պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Լիաննա Թորոսյան