Ծանր աշխատանք է, գործիքակազմ է պետք․ Մետաքսե Հակոբյանը՝ ՀԿ բացելու մասին

Այո, «Արդարություն» կուսակցությունն իր գործունեությունը ՀՀ-ում ծավալելու է ՀԿ-ի տեսքով։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հաստատելով մամուլում շրջանառվող տեղեկությունը։
«Շատ մանրամասներ չեմ կարող ներակացնել, բնականաբար ՀԿ-ն քաղաքական գործունեություն չի կարող ծավալել, քանի որ զրկված ենք այստեղ գրանցված քաղաքական գործունեության հնարավորությունից։ Մեզ համար կարևոր է, որ մենք մեր աշխատանքները շարունակենք։ Արդեն մեկ ամիս է ես ակտիվ գործունեություն եմ ծավալում մեր կապիտալը պահելու համար, շատ ծանր աշխատանք է դա, որի համար գործիքակազմ է պետք»,- նշեց Հակոբյանը։
Արցախցի պատգամավորը չմանրամասնեց, թե ով է ղեկավարելու կազմակերպությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ադրբեջանի հերթական ագրեսիայի հետևանքով Արցախի բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստանի Հանրապետություն։
Լիաննա Թորոսյան