Սուրբ պատարագ և ոչ մի պաշտոնյա

Սուրբ պատարագ և ոչ մի պաշտոնյա

Իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չի մասնակցում Սուրբ Ծննդյան պատարագին:

MediaHub-ը ֆիքսեց, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցմամբ Սուրբ Պատարագին  որևէ պաշտոնյա ներկա չէր: Ցավով արձանագրենք, որ մարդկային հոսքն էլ բավականին նոսր էր:
Նախորդ իշխանությունների օրոք՝ նախքան Նիկոլ Փաշինյանի ղեկավարումը, սուրբ պատարագներին մասնակցում էին թե՛ երկրի նախագահը, թե՛ վարչապետը, թե՛ այլ պաշտոնյաներ: 

MediaHub-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ եկեղեցու դռները բաց են բոլորի առջև:

Լիա Սարգսյան