Տեղյակ չեմ՝ ինչի մասին եք ասում․ Բադասյանը՝ զոհվածների ծնողների նկատմամբ բռնության մասին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղյակ չէ, թե երեկ ինչ է կատարվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

MediaHub.am-ի հետ զրույցում նա ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։


«Տեղյակ չեմ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ զոհվածների ծնողների նկատմամբ բռնություն գործադրվեց, ինչ է թե կատառավարության անդամները մուտք գործեն պանթեոն, Բադասյանը տվեց նույն պատասխանը․

«Տեղյակ չեմ»։

Հարցին, թե կադրերն է՞լ չի տեսել, ՊԵԿ նախագահը չպատասխանեց, այլ շտապեց նստել մեքենան։