Սեյրան Օհանյանը տեղյակ չէ պրահյան հանդիպումների մանրամասներից

Սեյրան Օհանյանը տեղյակ չէ պրահյան հանդիպումների մանրամասներից

Տեղյակ չեմ, չեմ ծանոթացել: Այս մասին Աժ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ հրաժարվելով մեկնաբանել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ նախագահի քառակողմ հանդիպման արդյունքով ընդունված համատեղ հայտարարությունը:

Հանդիպումը, հիշեցնենք, տեղի է ունեցել նախօրեին Պրահայում:

Պատասխանը զարմանալի է, հաշվի առնելով դրա կարևորությունը: Ինչպես նաև հայտնի չէ, թե ԱԺ աշխատանքները բոյկոտող Սեյրան Օհանյանն ինչ հարցով է եկել խորհրդարան:

Անի Գևորգյան