Արշակունյաց պողոտայում բախվել են Volvo-ն ու Lexus-ը, ապա հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կա 4 վիրավոր

Արշակունյաց պողոտայում բախվել են Volvo-ն ու Lexus-ը, ապա հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կա 4 վիրավոր

Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Volvo XC 90 մակնիշի և Lexus մակնիշի ավտոմեքենաները, բախման հետևանքով 2 մեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակով տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։