Արտավազդ Փելեշյանն այսօր նշում է 85-ամյակը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Վարպետին

Արտավազդ Փելեշյանն այսօր նշում է 85-ամյակը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Վարպետին

Արտավազդ Փելեշյանն այսօր նշում է 85-ամյակը. ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը շնորհավորել են Վարպետին։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք վայելելու Ձեր տաղանդն ու գործերը: Հույս ունեմ՝ դեռ երկար ժամանակ կշարունակեք ստեղծագործել ու հարստացնել հայ և համաշխարհային կինոարվեստը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով Վարպետին:

«Վարպետի վաստակը գնահատելն անհամեստ հավակնություն կլինի: Պարզապես պետք է վայելել նրա ներկայությունը, քանի որ նրա ժամանակակից լինելն արդեն իսկ երջանկություն է: Փելեշյանն այն անունն է, որն իմաստավորում է մեր միջավայրը, մեր գեղարվեստական և հոգևոր իրականությունը, անուն, առանց որի՝ անհնար է պատկերացնել հայ կինեմատոգրաֆիայի պատմությունն ու ընթացքը»,- ասել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: