Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իմ անունից խոսելու․ Արմինե Ադիբեկյան

Հույս ունեմ, որ սա շարունակական կլինի։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով այսօր հրավիրված հանրահավաքին, որն ունի «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագիրը։

Նա նշեց, որ միշտ մասնակցելու է նման ակցիաների, քանի որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իր անունից խոսելու, ինքը Փաշինյանին ձայն չի տվել։

«Ես նրան չեմ վստահում, ես նրան չեմ հարգում։ Ես իմ պարտքն եմ համարում ասել այս մասին։ Հիմա, թե վաղն ինչ տեղի կունեա, մենք վաղը կիմանանք, այնուամենայնիվ, մենք պետք է հայտնենք մեր անվստահության ձայնը գործող իշխանություններին»,- ասաց նա։