Կենդանակերպի նշաններ, որոնց մոտ միշտ վերադառնում են

Կենդանակերպի նշաններ, որոնց մոտ միշտ վերադառնում են

Խեցգետին

Այս նշանը շատ զգուշավոր է զուգընկեր ընտրելիս, և երբ բաժանվում է, նրա համար կարող է հատկապես դժվար լինել բաց թողնելը։ Բացի այդ, Խեցգետինները կարողանում են շատ գունեղ ու հաճելի հիշողություններ ստեղծել իրենց մասին, ինչը թույլ չի տա նախկիններին ջնջել Խեցգետիններին հիշողությունից։

Կույս

Կույսերն առանձնանում են իրենց նվիրվածությամբ և նրանց համար դժվար է բաց թողնել իրենց սերը, բայց եթե նա անում է դա, ուրեմն շանսերը ձեզ ետ ընդունելու հավասարվում է զրոյի: Կույսերին անհնար է մոռանալ կամ ջնջել հիշողությունից, կամ էլ վերապրել զգացումները, որ եղել են նրանց հետ: Նրանք ընդմիշտ դաջվում են հիշողության մեջ և ստիպում վերադառնալ:

Կշեռքներ

Կորցրած հարաբերությունների վերածնունդն այս նշանին խոստանում է կորցրած հավասարակշռության և հարմարավետության վերադարձ։ Կշեռքները երբեք հավերժ չեն թողնում հարաբերությունները՝ ո՛չ ընկերություն, ո՛չ սեր, ո՛չ գործնական հարաբերություններ։ Նրանք կարող են դադար տալ, բայց ոչ կոտրվել:

Ձուկ

Ձկները հանգիստ են և նույնիսկ սառը բաժանումների հարցում, քանի որ, որպես կանոն, նրանցից հեռացողները որոշ ժամանակ անց վերադառնում են նրանց մոտ։ Ուստի հաջորդ բաժանման ժամանակ այս նշանը վստահ է, որ որոշ ժամանակ անց զուգընկերը ուշքի կգա ու կվերադառնա, ուստի նրանք սպասողական դիրք են ընդունում։