Արցախցիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալը հեշտացվո՞ւմ է

Արցախցիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալը հեշտացվո՞ւմ է

Արցախի սահմանադրության նոր նախագծով առաջարկվում է ամրագրել երկքաղաքացիություն ունենալու իրավունքը։ 

Թեև Արցախում երկքաղաքացիության հարցը կարգավորված է օրենքով, ընդունված իրավական ակտերով, բայց սահմանադրության մեջ անդարադարձ չի եղել։ MediaHub.am-ի տեղեկություններով, հիմա սահմանադրությամբ ամրագրվում է, որպեսզի հետագայում Արցախի այն բնակիչները, որոնք ցանկանում են ստանալ ՌԴ անձնագիր, օգտվեն սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից։ 

«Չգիտենք, թե ի՞նչ զարգացումներ կարող են լինել, վստահ ենք, որ Ռուսաստանը այդ հնարավորությունը կտա»,-նշեց մեր զրուցակից։

Նշենք, որ ո´չ 2006 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ո´չ էլ 2017 թվականի Արցախի Հանրապետության Սահմանադրություններով անդրադարձ չի կատարվել երկքաղաքացիությանը։

Ինչպես ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրվել է հանրային քննարկման:

Անի Գևորգյան