Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում. Չավուշօղլու

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։ Այս մասին տեղական NTV հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Պետք է շարունակել բանակցությունները և այդպիսի հանդիպումներ անցկացնել նաև Հայաստանում ու Թուրքիայում», - հավելել է նա։
Հիշեցնենք, որ Ռուբինյանի և Քըլըչն անցկացրել են երկու հանդիպում՝ Մոսկվայում և Վիեննայում։