Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել իրանցի ուսանողների նկատմամբ «անբարո գործողությունների» համար

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել իրանցի ուսանողների նկատմամբ «անբարո գործողությունների» համար

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեին և բողոքի նոտա հղել նրան Ադրբեջանում սովորող իրանցի ուսանողների նկատմամբ «անբարո գործողությունների» համար։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Մուջտաբ Դեմիրչիլուն նման քայլերը վնասակար է համարել եւ պահանջել պատասխանատվության ենթարկել նման բացասական գործողությունների կազմակերպիչներին ու հեղինակներին։

Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին ցանկացած վիրավորանքների դեմ վճռականորեն պայքարելու անհրաժեշտությունը։

Վերջին օրերին Ադրբեջանը «անբարո պահվածքի» համար արտաքսել է Բաքվի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանողների։