Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերի համար 1 տրիլիոն դոլար բյուջեի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերի համար ռեկորդային 1 տրիլիոն դոլար բյուջեի մասին։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կառավարության անդամներն արդեն հավանություն են տվել ռազմական ծախսերի ավելացմանը։
«Մենք մեծ գումարներ ենք խնայում, բայց պետք է բանակ կառուցենք, և մենք պետք է ուժեղ լինենք, քանի որ այս պահին շուրջը շատ վատ ուժեր կան»,- ասել է Թրամփի Սպիտակ տանը։