Անասուններին մորթել էին արոտավայրում, ապա փորձել էին գողանալ

Անասուններին մորթել էին արոտավայրում, ապա փորձել էին գողանալ

Հոկտեմբերի 7-ին  պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ոստիկանները անասնագողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։ Նրանք Արզական գյուղի հանգստյան գոտիներից մեկի մոտակա արոտավայրում հայտնաբերել են մորթված 2 խոշոր եղջերավոր անասուն, իսկ ոչ հեռու կայանված Opel և Nissan  մակնիշի մեքենաներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Հաղորդումն արագ փոխանցվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ նշված վայր է մեկնել նաև օպերատիվ խումբ։ Չարենցավանի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։

Պարզվել է, որ 37-ամյա արզականցու անասուններին արոտավայրում մորթել և փորձել էին գողանալ Աբովյան և Չարենցավան քաղաքների 3 բնակիչ։ Նրանք հայտնաբերվել, ձերբակալվել, ապա ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։