Հեռախոսը չեն կարողանում փոխանցել, որ ինձ հետ խոսի․ Աջապահյան

Հեռախոսը չեն կարողանում փոխանցել, որ ինձ հետ խոսի․ Աջապահյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում այսօր մի քաղաքացի, Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ բարձրացել է եղևնու ծառի վրա և սպառնում է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել՝ պահանջելով, որ դեպքի վայր գա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազանը MediaHub.am-ին հայտնել էր, որ հոգևորական է գնացել այնտեղ՝ տղամարդու հետ բանակցելու։ 

Ստացվեց արդյոք քաղաքացու հետ բանակցել. MediaHub.am-ը փորձեց կրկին ճշտել Միքայել եպիսկոպոս Աջապահյանից, թե ինչ է կատարվում: Վերջինս պատասխանեց, որ տղամարդը դեռ ծառից չի իջել։

«Առաջարկել են ինձ հետ խոսել հեռախոսով,  համաձայնել է, բայց հեռախոսը չեն կարողանում նրան փոխանցել։ Տեսականորեն գնալ կարող եմ, բայց գործանականում՝ ոչ, քանի որ Գյումրիում չեմ, Էջմիածին եմ գալիս՝ ժողովի»,-ասաց նա։

Սրբազանի փոխանցմամբ՝ ինքնասպան լինել ցանկացողը սոցիալական խնդիրներ ունի։ «Ասում է, որ վերջերս է հայրենիք վերադարձել ու պնդում, որ անարդար են իր հետ վարվում․ հստակ բան չի ասում, որ ամեն ինչ պարզ լինի»,- հավելեց նա։ 

Լիաննա Թորոսյան