Հարձակվել են Արթուր Չախոյանի վրա, փորձել են դանակահարել նրան

Հարձակվել են Արթուր Չախոյանի վրա, փորձել են դանակահարել նրան

Հարձակվել են  Երևանի քաղաքապետարանի՝ հատկապես շինարարական և բարեկարգման ոլորտներում առկա  աշխատանքային թերությունները  շարունակաբար բացահայտող հասարակական գործիչ Արթուր Չախոյանի վրա, փորձել դանակահարել նրան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

«Քիչ առաջ ինչ-որ ստահակներ ստորաբար հարձակվել են  Երևանի քաղաքապետարանի՝ հատկապես շինարարական և բարեկարգման ոլորտներում առկա  աշխատանքային թերությունները  շարունակաբար բացահայտող հասարակական գործիչ Արթուր Չախոյանի վրա, փորձել դանակահարել նրան։ Բարեբախտաբար, նրանք չեն կարողացել իրենց սև գործն ավարտին հասցնել. ոստիկանները բռնել են նրանցից մեկին։ 

Հուսանք, որ  տեղի ունեցածն ընդամենը պատահաբար է համընկել Երևանի նոր ավագանու առաջին նիստի նախօրյակին։

Գնդակն իրավապահ մարմինների դաշտում է։ Ակնկալում եմ, որ իրավապահներն ամեն ինչ կանեն, որ բռնված չարագործին «միանան» նաև նրա ընկերները, և կբացահայտվի Երևանի քաղաքապետի ընտրության նախօրյակին ինչ-որ մեկի մտածած  կեղտոտ խաղի ողջ շղթան»,- գրել է նա։