Պեմզաշենում սպանության գործով երրորդ անձ չի ձերբակալվել․ ՔԿ

Երկու ձերբակալված կա այս պահին, կեղծ լուրեր են, թե երրորդ անձին են ձերբակալել։ Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե Պեմզաշենում ընտանիքի երեք անդամներին դաժանաբար սպանելու գործով ձերբակալվել է նաև սպանողներից մեկի հորաքույրը։
«Նման բան չկա, հնարավոր է, որ հարցաքննվել են, բայց ձերբակալված երկու անձ է ու վերջ, երրորդ անձ չկա, այն էլ՝ հորաքույր»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել էր Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը։
Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ։ Ավելի ուշ ձերբակալվել է ևս մեկ անձ։
Լիաննա Թորոսյան