Իշխան Սաղաթելյանը կրկին չմասնակցեց ԱԺ աշխատանքներին

Իշխան Սաղաթելյանը կրկին  չմասնակցեց ԱԺ աշխատանքներին

Նոյեմբերի կեսերին ընդդիմությունը վերադարձավ Ազգային ժողով՝ մի քանի ամիս բոյկոտելուց, փողոցում պայքար մղելուց հետո:

Այս որոշումը, ինչպես և ամենը, ինչ կապ ունի ընդդիմության գործելաոճի հետ, երկակի ընդունվեց. Մի մասը քննադատում էր, թե ինչու են վերադառնում, մյուս մասը, հակառակը, բարձրաձայնում, որ դա պետք է շուտ անեին: Սակայն պարզվեց, որ ամեն ինչ հարթ չէ նաև հենց ընդդիմության շարքերում և նույն «Հայաստան» խմբակցությունում միասնական որոշում չկար խորհրդարան վերադառնալու հարցի շուրջ։

Հետևանքը եղավ այն, որ խմբակցության մի շարք պատգամավորներ վայր դրեցին մանդատները՝  Արամ Վարդևանյանը, Վահե Հակոբյանն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը: Մյուսների մասով էլ մամուլն է ակտիվացել՝ գրեթե ամեն օր հրապարակում է լինում այն մասին, որ այս կամ այն ընդդիմադիր պատգամավորը վայր է դնելու մանդատը: Եվ այս անունների շարքում առանձնանում է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը:

Ընդդիմությունն արդեն իսկ թիրախ է, Իշխան Սաղաթելյանը, ով առաջնորդում էր պայքարը փողոցում՝ առավել ևս: Բոլորի աչքերն այժմ ուղղված են նրան, թե ի՞նչ որոշում կկայացնի նա, որովհետև մամուլում տարատեսակ հրապարակումների համաձայն՝ նա մեկ որոշել է մանդատը վայր դնել, մեկ ընդդիմացել դաշինքի որոշումներին, մեկ, առհասարակ, բոլորի հետ վիճվել:

MediaHub-ի տեղեկություններով՝ Իշխան Սաղաթելյանը որոշել է ԱԺ աշխատանքներին չմասնակցել ընդդիմության օրակարգից դուրս: Այսինքն՝ մասնակցելու է միայն այն հարցերին, որոնց խորհրդարանական ընդդիմությունը որոշում կկայացնիո մասնակցելու ու քննարկելու մասով: Եվ դրանով է բացատրվում այն, որ նա այսօր կրկին չմասնակցեց ԱԺ աշխատանքներին։