8-րդ դասարանի Արտյոմը հարձակվել է N94 դպրոցի 4 աշակերտների վրա ՌԴ-ում. 3-ը տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ 18+)

8-րդ դասարանի Արտյոմը հարձակվել է N94 դպրոցի 4 աշակերտների վրա ՌԴ-ում. 3-ը տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ 18+)

Կրասնոդարում դեռահասը դպրոց է եկել դանակով, այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել թիվ 94 դպրոցի շենքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ութերորդ դասարանցին դանակով հարձակվել է հասակակիցների վրա։

Սկզբում հաղորդվում էր երկու զոհի մասին, սակայն նրանց թիվը հասել է չորսի։ Նրանցից մեկը դանակի հարվածներ է ստացել կրծքավանդակի և որովայնի շրջանում, երկրորդը դանակով հարված է ստացել  ոտքին։

«Եվս երկուսը կապտուկներ են ստացել (նախապես՝ ընկել են դպրոցից փախչելիս)»,- հայտնում է հրատարակությունը։

Իրավապահները բերման են ենթարկել 14-ամյա երիտասարդի։

Ինչպես հայտնում է Life-ը՝ վկայակոչելով SHOT-ին, տուժածներից մեկի ատամը  քիթը կոտրվել է։ Այս պահին դեպքի վայրում են անվտանգության ուժերը։

Տեսանյութերն՝ այստեղ