Բժիշկն անվանել է այն միրգը, որի օգտագործումը կօգնի դանդաղեցնել ծերացումը

Բժիշկն անվանել է այն միրգը, որի օգտագործումը կօգնի դանդաղեցնել ծերացումը

Բժշկական գիտությունների դոկտոր, էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան անվանել է մի մթերք, որի օգտագործումը կօգնի դանդաղեցնել ծերացման գործընթացը։

Մասնագետի խոսքով, այդպիսի մթերք է սալորը: Պավլովան նշել է, որ ինչպես թարմ, այնպես էլ չորացրած մրգերն ունեն օգտակար հատկություններ։

«Դրանք պարունակում են A և C վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, պեկտիններ, հակաօքսիդանտներ, բոր: Այս բաղադրիչներն օգնում են ամրացնել մկաններն ու ոսկորները, ապացուցված է, որ լավացնում են հիշողությունը և նույնիսկ դանդաղեցնում ծերացման գործընթացը»,- գրել է նա։

Մասնագետը հավելեց, որ սալորն ունի շատ բջջանյութ, ինչը նպաստում է քաշի կորստին։ Թարմ մրգերը ձեզ հագեցվածության զգացում են հաղորդում, պահպանում են շաքարի կայուն մակարդակը և օգնում են ձեր քաշը վերահսկողության տակ պահել: Նաև սալորն ու սալորաչիրն արդյունավետ են փորկապության դեմ, իսկ դրանցում պարունակվող երկաթը կանխում է անեմիան։ծ

Պավլովան զգուշացրել է շատ սալոր չուտել։ Սա կարող է հանգեցնել փքվածության, փորլուծության և ալերգիկ ռեակցիաների, ասաց նա: