«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել բրազիլացի Ագդոն Մենեզեսը

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել բրազիլացի Ագդոն Մենեզեսը

Երևանի «Արարատ-Արմենիա»-ն Եվրոգավաթային մեկնարկից առաջ նոր համալրում ունի կազմում, գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել բրազիլացի 29-ամյա հարձակվող Ագդոն Մենեզեսը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ագդոնն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է պորտուգալական ակումբներում («Բրագա»-B, «Մերելինենսե», «Ֆեիրենսե», «Օլիվեիրենսե», «Վարժիմ»), ինչպես նաև՝ բրազիլական «Վիտորիա»-B-ում:

Ագդոնը պորտուգալական Լիգա Պրոյի 2019/20-ի լավագույն ռմբարկուն է ճանաչվել՝ 13 գոլի հեղինակ դառնալով «Օլիվեիրենսեի» կազմում: