ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 27 810 դեպք են հայտնաբերել մեկ օրում. դա առավելագույնն Է մարտի 21-ից ի վեր

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 27 810 դեպք են հայտնաբերել մեկ օրում. դա առավելագույնն Է մարտի 21-ից ի վեր

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 27 810-ով՝ մեկ օր առաջվա 25 815-ի դիմաց: Օգոստոսի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մարտի 21-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 28 709 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 824 282 դեպք: Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 57՝ մեկ օր առաջվա 52-ի դիմաց՝ ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 383 011 մարդ:

Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակը կազմել ը 14 320՝ մեկ օր առաջվա 14 221-ի դիմաց՝ մինչեւ 18 104 261: Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացրել են 2 619 քովիդով հիվանդ՝ մեկ օր առաջվա 2 525-ի դիմաց (աճը՝ 3,7 տոկոս):