Տիգրան Խզմալյանը և ևս 3 անձ բերման են ենթարկվել

Տիգրան Խզմալյանը և ևս 3 անձ բերման են ենթարկվել

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն այսօր հակառուսական ակցիա էր կազմակերպել, որը, սակայն, ավարտվեց Խզմալյանի և նրա կողմնակիցներից երեքին բերման ենթարկվելով։

Նշենք, որ նրանք այսօր նախատեսում էին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի։ ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը MediaHub.am-ին փոխանցեց, որ Պարոնյան փողոցից 4 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել ոստիկանության Էրեբունու բաժին։

Նշենք, որ իրավապահները թույլ չեն տալիս որևէ ակցիայի անցկացում Դվին հյուրանոցի տարածքում:

Ավելին, MediaHub-ի տեղեկություններով, Վլադիմիր Պուտինի ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման վայր ժամանելու ժամանակ կարգելվի նաև մարդկանց տեղաշարժը Պռոշյկան-Պարոնյան փողոցներում, որտեղ առավոտից երթևեկությունը արգելված է:

Լիաննա Թորոսյան