Մաքգրեգորը դժվար թե համաձայնի մենամարտել ինձ հետ. Կամարու Ուսման

Մաքգրեգորը դժվար թե համաձայնի մենամարտել ինձ հետ. Կամարու Ուսման

UFC-ի միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, նիգերիացի Կամարու Ուսմանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել կիսաթեթև և թեթև քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:

«Մաթգրեգորը կարող է մարտահրավեր նետել ինձ, սակայն նա դժվար թե համաձայնի մենամարտել: UFC-ն նույնպես ցանկություն չունի կազմակերպել այդ մենամարտը, քանի որ Քոնորը մեծ աստղ է և կարող է ընտրել իր մրցակիցներին։ Նրա հետ մենամարտելն, անկասկած, եկամտաբեր է: Եթե նման հնարավորություն լինի, առանց երկար մտածելու կստորագրեմ պայմանագիրը»,- նշել է «Նիգերիական մղձավանջը»:

UFC 278-ում 35-ամյա Ուսմանն օգոստոսի 21-ին երկրորդ մենամարտն է անցկացնելու անգլիացի Լեոն Էդվարդսի հետ, որին մեկ անգամ հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: