ԱՍԱԼԱ-ի մարտիկի մասունքները բերվել են Հայրենիք

ԱՍԱԼԱ-ի մարտիկի մասունքները բերվել են Հայրենիք

Նորագույն ազգային - ազատագրական պայքարի մարտիկ Փիեր Գյուլումյանի մասունքները նրա մահից քառասուն տարի անց կհանգրվանեն Մայր Հայրենիքում:

Փիեռ Գյուլումյանը եղել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի Եվրոպայի տարածքի զինվորական պատասխանատուն եւ կազմակերպել ու անձամբ մասնակցել է բազմաթիվ զինված գործողությունների։ Մահացել է 1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետեւանքով։

Ազատագրական պայքարի մարտիկ Փիեր Գյուլումյանի մասունքների վերադարձը եւ հայրենի հողի հետ միաձուլումը խորհրդանշում են ազգային անկորչելի իրավունքների վերատիրացման համար ազատագրական պայքարի հարատեւման անկոտրում կամքը եւ բռնագրավված հողերի ազատագրման ու Մայր Հայրենիքին միացնելու գաղափարի անժամանցելիությունը:

Խորին շնորհակալություն ենք հայտնում նահատակ ընկերոջ ընտանիքին՝ ազգային բարձր գիտակցությամբ մեր խնդրանքին ընդառաջելու համար։

Մեր խորին երախտագիտությունը նաեւ բոլոր նրանց, ովքեր օժանդակեցին, բարոյապես նեցուկ կանգնեցին եւ գործնականորեն սատարեցին, որպեսզի Փիեր Գյուլումյանի մասունքները Մայր Հայրենիք բերելու գործն ունենա բարեյաջող ավարտ:

Վերահուղարկավորման մանրամասնությունների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի: