Ղազախստանի բանկում քաղաքացիներին պատանդ են վերցրել. ի՞նչ է կատարվում (տեսանյութ)

Ղազախստանի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ղազախստանի մայրաքաղաքում գտնվող բանկի մասնաճյուղերից մեկի շենքում զինված տղամարդը մի քանի մարդու է պահել. հայտնել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տղամարդը այցելուների հետ փակվել է Դոստիկ փողոցում գտնվող Caspian Bank-ի շենքում։
Տղամարդը պահանջել է, որ կազմակերպության ողջ ակտիվները փոխանցվեն հաշմանդամ երեխաների, աղքատների և կարիքավորների հիմնադրամին. գրում են տեղական ԶԼՄ-ները։
Նա 3 ժամ է տվել իր պահանջները կատարելու համար։
Ավելի ուշ հատուկ ջոկատայինները բանկի մասնաճյուղից ազատել են չորս պատանդների, որոնց պահում էր զինված տղամարդը։ Կասկածյալը ձերբակալվել է. հայտնել է Ղազախստանի ՆԳՆ-ն։
Տեսանյութը՝ այստեղ