Փաշինյանն Էջմիածնում է եղել (տեսանյութ)

Փաշինյանն Էջմիածնում է եղել (տեսանյութ)

Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։

Ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Նաև Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։

174 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները կավարտվեն աշնանը:

Նիկոլ Փաշինյան

Տեսանյութն այստեղ