Դատավորը կատարեց քաղաքական պատվեր՝ կալանավորելով 2 պատերազմների մասնակից Արսեն Մարտոյանին. փաստաբան

Դատավորը կատարեց քաղաքական պատվեր՝ կալանավորելով 2 պատերազմների մասնակից Արսեն Մարտոյանին. փաստաբան

Շիրակի մարզի դատարանի դատավոր Ավետիսյանը կատարեց քաղաքական պատվեր, կալանավորեց երկու պատերազմների մասնակից, վիրավորում ստացած Արսեն Մարտոյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը:

«Օպերատիվ աշխատակիցների ցուցմունքների և այլ ապօրինությունների մասին կպատմեմ լրացուցիչ։ Վերջինիս Տ.Մ. -ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ ներկայացրեցինք ինքնաբացարկ»,-նշել է նա: