Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը ազդարարեց արդարադատության վախճանի փաստաթղթային ձևակերպումը. Վարոսյան

Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը ազդարարեց արդարադատության վախճանի փաստաթղթային ձևակերպումը. Վարոսյան

Մեկ ամիս է, ինչ Հայաստանում արդեն բացահայտ ու պաշտոնապես կալանավորված է արդարադատությունը։ Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը ազդարարեց արդարադատության վախճանի փաստաթղթային ձևակերպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ 

«Ու հիշեք նաև, որ այս ամենը իշխող վարչակարգը կատարում է արևմտյան «առաջաղեմ» ու «ժողովրդավարական» պետությունների արդեն բացահայտ հովանավորությամբ։ Նիկոլի ռեժիմի տարատեսակ տերերի մասին լոլոներ կարդալուց, միշտ հիշեք, որ առնվազն մինչ այս պահը այդ ռեժիմը գտնվում է արևմուտքի, ոչ միայն լուռ, այլ նաև «ժող.բաստիոնին» 24 ժամ ռեժիմով դեֆերամբներ ձոնող հովանու տակ»,- գրել է Վարոսյանը։